«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մասնակից Վալերի Մասադյանի համար կարևոր էր, որ իր «Նանա» ֆիլմը մասնակցի hայասանյան փառատոնի: Մեր հայրենակցուհին առաջին անգամ է Հայաստանում, և շատ հուզված ներկայացավ հայ լրագրողներին: Այնուամենայնիվ նա ասաց. «Սցենար որպես այդպիսին չկար: 25- էջանոց մի բան բերեցի ֆիլմարտադրող ըներությանը: Ես ուզում էի մոտենալ Նանային մարմնավորող աղջկան նրա իսկ աչքերով: Կարևոր էր, որ ապրելաձևն ու իր աշխատանքները համընկնեին»:
Ռեժիսորն ասաց նաև, որ այն պատմողական և բաց ֆիլմ չէ, այլ երկխոսություն է:
Նանան չորսամյա երեխա է, որն ապրում է անտառում գտնվող տնակում: Երեկոյան նա վերադառնում է տուն, ոչ մեկին չի գտնում այնտեղ: Ըստ ռեժիսորի, ֆիլմն ուղևորություն է դեպի նրա մանկության գիշերը: Այն հեքիաթ է իրականության մեջ:
Ֆիլմը նկարահանվել է 60 ժամում, և հիմնված է երեխայի խոսքերի վրա: Նախօրոք սցենար երեխային տված չի եղել: Սա ռեժիսորի առաջին ֆիլմն է: