AM
12 July 2012 - 11:36 AMT

Հակոբ Ղահրամանյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Հակոբ Ղահրամանյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ` 5 տարի պաշտոնավարման ժամկետով: Այս մասին հաղորդում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից։