Իրավիճակը Սիրիայում շարունակում է լարված մնալ, անկախ նրանից, որ խոշոր քաղաքները վերահսկում են Սիրիայի իշխանությունները: Դժվար է ասել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, սակայն ըստ Սիրիայից մեզ հասնող լուրերի հայերի վիճակն այնտեղ բավականին վտանգավոր է և ծանր: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ջավախահայերի միությունը:
«Մեր կազմակերպությունը հսկայական քանակով նամակներ է ստանում, որտեղ Ջավախքի բնիկ հայ բնակչությունը, միանալով աշխարհասփյուռ հայությանը, մտահոգություն է հայտնում Սիրիայում իրադարձությունների կապակցությամբ: Ջավախահայերը չեն կարող անտարբեր մնալ սիրիահայերի հանդեպ և սուր անհրաժեշտության դեպքում պատրաստ են ապաստան տալ նրանց: Հաշվի առնելով այս հանգամանքը, մենք դիմում ենք Վրաստանի իշխանություններին և նրա կարեկից ժողովրդին, խնդրելով պարտադրված արտագաղթի դեպքում չխոչընդոտել սիրիահայերի տեղակայմանը Ջավախքում ժամանակավոր բնակության նպատակով»,-ասվում է ուղերձում:
Ջավախահայերը նաև դիմել են ՀՀ ղեկավարությունը, խնդրելով նախապես պատրաստ լինել սիրիահայերին դիմավորելու ու դեպի Ջավախք նրանց անարգել ուղևորությունն ապահովելու համար: