AM
15 March 2003 - 15:09 AMT

ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՎՐԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է

Մարտի 14-ին «ՀայՌուսգազարդ» ընկերությունը վերսկսել է էլեկտրաէներգիայի մատակարարումները Հայաստանից Վրաստան: Ինչպես հաղորդել են «Արմինֆո» գործակալությանը ընկերության մամլո ծառայությունում, երկու օր առաջ ընդհատված մատակարարումները վերսկսվել են վրացական կողմի խնդրանքով ի դեմս Վրաստանի էլեկտրացանցի սեփականատեր «AES-Թելասի» ընկերության եւ կշարունակվեն 10 օր: