Ռուսական «Կինոտավր» փառատոնում երեք մրցանակի արժանացած Վասիլի Սիգարևի «Ապրել» Ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում:
Նրա խոսքով, ֆիլմի գործողությունը տեղի է ունենում Ռուսաստանի շրջանում, բայց այն համամարդկային է: Ամեն մի դեպք, ըստ Սիգարևի, կարող է տեղի ունենալ ցանկացած երկրում ցանկացած մարդու հետ: Նա համեմատում է իր աշխատանքները հին հունական ողբերգությունների հետ: «Հարցի լուծում չեմ առաջարկում: Թող ամեն մեկը որոշի, թե ինչ կլինի: Իսկ հեռուստադիտողը, նայելով ֆիլմը, իր ներքին վիճակով է առաջնորդվում, ցանկանում է ապրել թե ոչ»,-մամլո ասուլիսի ժամանակ նշեց ռեժիսորը:
Ֆիլմի գլխավոր հերոսուհուն մարմնավորել է ռեժիսորի կինը` Յանա Տրոյանովան: Վասիլիի ֆիլմերում, առհասարակ, հերոսները միշտ կանայք են, որովհետև, գտնում է, որ հետաքրքիր տղամարդիկ շատ քիչ են:
«Երբ նոր էինն սկսվել նկարահանումները, ես մտավախություններ ունեի, որ չեմ կարողանա ոչինչ անել: Նկարահանման օրերին չգիտեի, թե ինչ պետք է լինի, ինչպես պետք է անեմ: Ամուսինս առաջարկեց պատկերացնեմ իրեն իմ կողքը, բայց ես չէի ուզում նրան պատկերացնել այդ ողբերգական կերպարի մեջ: Այնուամենայնիվ ես համոզված եմ, որ իմ հերոսուհին հետո կապրի»,-ասաց Տրոյանովան:
Ֆիլմը պատմում է երեք տարբեր մարդկանց մասին, որոնցից յուրաքանչյուրը կորցրել է հարազատ մարդուն: Սակայն երեք հերոսներն էլ տարբեր կերպ են ընդունում հարազատի կորուստը: Մեկի մոտ սկսում է շիզոֆրենիա, մյուսի մոտ դեպրեսիա, երրորդի մոտ ինքնասպանության ցանկություն է առաջնում:






