AM
13 Հուլիս 2012 - 13:00 AMT

Մահացել է նկարչուհի Ելենա Աբրահամյանը

Հայաստանի Նկարիչների միությունը ցավով է հայտնում սիրելի նկարչուհի և վաստակաշատ մանկավարժ Ելենա Աբրահամյանի մահվան լուրը:

Մեծ եղեռնը վերապրած այս բացառիկ արվեստագետը մեծ վաստակ ունի երիտասարդ սերնդի կրթման և ձևավորման գործում: Նկարիչների մի քանի սերունդ է կրթել Ելենա Աբրահամյանը, անվանի վարպետնների մի ամբողջ համաստեղություն:

Ելենա (Հեղինե) Աբրահամյանը ծնվել է 1912թ.-ին Արևմտյան Հայաստանում: Այս տարի, նոյեմբեր ամսին, կլրանար նրա 100-ամյակը: