AM
13 July 2012 - 15:18 AMT

Ֆիլմ է նկարահանվում ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի հալածանքների մասին

Ֆիլմը ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի հալածանքների մասին է և նկարահանվում է Լվովշչինայում` Դրոգոբիչսկայա գաղութում : Ֆիլմի բյուջեն 2 մլն եվրո է, իսկ շնորհանդեսը կկայանա հաջորդ տարի Կաննի միջազգային կինոփառատոնին:

Ֆիլմում արտացոլված կլինեն ռեժիսորի կյանքի տարիները, երբ վերջինս բանտարկված է եղել խիստ ռեժիմի գաղութում: Ֆիլմի ռեժիսորն է Ելենա Ֆետիսովան: Հաղորդում է Analitika.at.ua` հղելով Fraza.ua-ին:

Ֆիլմում գլխավոր դերը խաղում է ֆրանսահայ դերասան Սերժ Ավետիքյանը, ով անձամբ ճանաչել է նկարչին և շփվել է նրա հետ Փարաջանովը մշակույթի և արվեստի այլ գործիչների հետ միասին ակտիվորեն դեմ է հանդես եկել խորհրդային Ուկրաինայում քաղաքական ձերբակալությունների դեմ: Նա բազմիցս հանդես է եկել խոսքի և մամուլի ազատության պահպանման համար, ինչի համար 1973թ խիստ ռեժիմի գաղութում դատապարտվել է 5 տարի ազատազրկման: