Բելառուսի Վիտեբսկ քաղաքում ընթացքող «Սլավյանսկի բազար» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Ռուսլան Էլյազյանը բելառուս Եվգենի Սլավիչի հետ կիսել է 7-8-րդ տեղերը: Նրանք հավաքել են հավասար` 183 միավոր: Ինչպես հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը, հաղթող է ճանաչվել մակեդոնացի Բոբան Մոյսովսկին 199 միավորով: Ցուցակը եզրափակել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Կարինա Գազիյանցը` 162 միավորով:
Մրցույթին, մասնակցել է նախկին ԽՍՀՄ և սոցերկրներից 20 ներկայացուցիչ:
Մրցույթը սկսվել է հուլիսի 13-ին, երեկ պարգևատրման արարողությունն էր:
Ժյուրին գլխավորում է ռուս հանրահայտ կոմպոզիտոր Մաքսիմ Դունաևսկին: Ժյուրիի թվում էին նաև իտալացի երգիչ Ալեսանդրո Սաֆինան, մակեդոնացի երգչուհի Կալիոպին, էստոնացի երգչուհի Աննե Վեսկին և այլոք: