AM
17 Հուլիս 2012 - 09:44 AMT

ԼՂՀ նախագահական ընտրություններում ՀՀ ԱԺ դիտորդական առաքելությունը կգլխավորի Էդուարդ Շարմազանովը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար հուլիսի 18-ին եռօրյա այցով Ստեփանակերտ կմեկնի ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ:

ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում ենպատգամավորներ Արտակ Դավթյանը, Արտակ Զաքարյանը, Կարինե Աճեմյանը, Ռուբեն Գեւորգյանը, Հրանտ Բագրատյանը, Մհեր Շահգելդյանը, Արմեն Ռուստամյանը և Խաչատուր Քոքոբելյանը, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը: