AM
19 July 2012 - 07:48 AMT

Ռուբեն Մուլկիջանյանը նշանակվել է Մոսկվայի ճարտարապետության կոմիտեի նախագահի պաշտոնակատար

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը պաշտոնապես Մոսկվայի ճարտարապետության կոմիտեի նախագահի պաշտոնակատար է նշանակել Ալեքսանդր Կուզմինի տեղակալ Ռուբեն Մուլկիջանյանին: Այդ մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստին»:

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Մոսկվայի ճարտարապետության կոմիտեի նախագահ Ալեքսանդր Կուզմինը հեռանում է պաշտոնից արձակուրդից հետո: Այդ մասին Մոսկվայի ճարտարապետների միության նախագահ Նիկոլայ Շումակովը հայտնեց «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը: