AM
19 July 2012 - 17:53 AMT

Փարիզում Թիմ Բերթոնին նվիրված ցուցահանդեսն այցելել է ավելի քան 300 հազար մարդ

Ամերիկացի ռեժիսոր և պրոդյուսեր Թիմ Բերթոնի արվեստին նվիրված ցուցահանդեսը այս տարի գրավել է ֆրանսիական մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի ուշադրությունը: 3 ամսվա ընթացքում ցուցահանդեսն այցելել է ավելի քան 300 հազար մարդ:

Ցուցահանդեսին ներկայացված են ավելի քան 700 ցուցանմուշներ, այդ թվում` Բերթոնի մոտ 500 նկարներ:

«Ֆրանսիական սինեմանտիկա» ասոցիացիան ընդգծել է, որ այս տարի ցուցահանդեսն ամենահաջողն ու այցելվողն էր Փարիզում, չնայած որ դեռ չի ավարտվել: