AM
20 July 2012 - 15:11 AMT

Ռայմոնդ Պաոիլսը կարծում է, որ «Նոր ալիք» մրցույթը հեռանկարային չէ և արդեն քչերին է հետաքրքրում

Եթե չներգրավել նոր ուժեր, երիտասարդ կատարողների «Նոր ալիք» Միջազգային մրցույթը հեռանկարներ չի ունենա: Նման կարծիք տեղական «Նեաթկարիգա ռիտա ավիզե» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է փառատոնի ժյուրիի համնախագահ, կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, ըստ նրա, մրցույթի կազմակերպիչները, ընկնելով վարկանիշի ետևից, երիտասարդ կատարողներին չափից ավելի են պարտադրում իրենց ոճը:

Այս տարի մրցույթին Հայաստանը ներկայացնելու է Սուրեն Առուստամյանը: