AM
23 July 2012 - 09:27 AMT

Արցախի ԿԸՀ-ն Բակո Սահակյանին ճանաչել է Արցախի Հանրապետության ընտրված նախագահ

Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 22-ի նիստին Արցախի Հանրապետության նախագահի 2012թ. հուլիսի 19-ի ընտրության արդունքում բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների բացարձակ մեծամասնության քվեները ստանալու կապակցությամբ Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը Բակո Սահակի Սահակյանին համարեց ընտրված Արցախի Հանրապետության նախագահ:

Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության ԿԸՀ կայքը, ցուցակներում ընտրողների ընդհանուր քանակը եղել է 99 227 մարդ, ընտրատեղամասերի հանձնած քվեաթերթիկները եղել են 102 283հատ, մարված քվեաթերթիկները` 29 324 հատ, գրանցված եւ քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը կազմել է 72 958 մարդ:

Վիտալի Բալասանյանի օգտին քվեարկել է 22 967 մարդ, Բակո Սահակյանի օգտին` 47 095,Արկադի Սողոմոնյանի օգտին` 593 մարդ: