AM
23 Հուլիս 2012 - 09:41 AMT

Ադրբեջանական կրակոցից բեկորային վնասվածք է ստացել Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչը

Ադրբեջանական հենակետից արձակած կրակոցից հուլիսի 21-ին բեկորային վնասված է ստացել Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչը:

PanARMENIAN.Net-ի թղթակցին Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետարանից հայտնեցին, որ վիրավորվածը 1987թվականին ծնված Գոռ Փարսյանն է, ով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս թևի բեկորային վնասվածք է ստացել, այնուհետև Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալներից մեկում բուժօգնություն ստանոլուց հետո, գնացել է տուն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն: