Գերմանական Հաննովեր քաղաքում անցկացվող CEBIT ցուցահանդեսում մասնակցում են վեց հայկական ընկերություններ, որոնք ներկայացնում են ինֆորմացիոն տեխնալոգիաների ոլորտը: «Ալգորիթմ», «Արմինկո», «Բի Լայն», «Վեբ Ստուդիո», «Միգմա» եւ CIT հայկական ձեռնարկությունների արտադրանքը ցուցադրվում է «Ծրագրային ապահովում եւ ծառայություններ» ցուցասրահում: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, ինֆորմացիոն տեխնալոգիաների եւ հեռահաղորդակցության` CeBITցուցահանդեսը աշխարհում խոշորագույններից մեկը եւ Եվրոպայում ամենախոշոր ամենամյա ցուցահանդեսն է ժամանակակից ԻՏ եւ ավտոմատացման համակարգերի ոլորտում: