AM
24 Հուլիս 2012 - 05:50 AMT

«Հայացք». Վարդան Ղուկասյանի որդին ողջ գիշեր կրակոցներ է արձակել Գյումրում

«Հայացք» օրաթերթը գրում է, որ համացանցում տեղեկություն է ստացվել, որ երեկ Գյումրու Կենտրոնական այգու տարածքում ողջ գիշեր կրակոցներ են արձակվել: Ըստ լուրերի` կրակոցների «հեղինակը» կրկին Վարդան Ղուկասյանի որդին է` Սպարտակը: Ասում են` Սպարտակ Ղուկասյանը երեկ մասնակցել է հարսանիքի, որից հետո խմբով գնացել են «Օազիս» սրճարան և սկսել օդ կրակել, ապա կրակել են այգու տարբեր հատվածներում, այնուհետև մեքենայով քաղաքով շրջելիս նորից կրակել են: