AM
24 Հուլիս 2012 - 09:15 AMT

Բլոգեր Տիգրան Քոչարյանը դատի է տվել «Չորրորդ ինքնիշխանությանը» «Ֆաշիստն ու փիղը» հոդվածի համար

Հայտնի բլոգեր Տիգրան Քոչարյանը («Փիղ») դատի է տվել «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին «Ֆաշիստն ու փիղը» հադվածի համար, որը զրպարտություն ու վիրավորվանքներ, հայհոյանքներ է պարունակում Քոչարյանի հասցեին:

«Քաղաքական ենթատեքստ փնտրողներին ստիպված եմ հիասթափեցնել, գործը զուտ լրագրողական ոլորտից է: Իմ համեստ կարծիքով քֆուրախառն հոդվածը և նրա հոդվածագիրը ուղղակի իրավունք չունեն իրենց լրագրող կոչել, իսկ «թերթի» խմբագիրը, որ թույլ է տալիս այդպիսի փողոցային բովանդակություն, ուղղակի խայտառակում է ոչ միայն իրեն, այլ ամբողջ լրագրողական դաշտը: Եվ դրա համար պետք է օրենքով պատժվեն»,-գրել է բլոգերը իր ֆեյսբուքյան էջում:

Բլոգերը հույս է հայտնել, որ համապատասխան դատական որոշումից հետո, շատերի մոտ կանէանա մարդկանց անպատիժ վիրավորելու ու հայհոյելու «լրագրողական» մոլուցքը:

Քորչարյանը հայտնել է նաև, որ դատական հայցը բավարարելու դեպքում, ստացված գումարը կուղարկվի Քարվաճառի գյուղական դպրոցների համար մարզական գույք ձեռքբերելուն: