AM
24 Հուլիս 2012 - 11:41 AMT

Ս. Սաֆարյան. «Ժառանգությունը» շուտով կհստակեցնի իր որոշումը ՏԻՄ թեկնածուների հարցում

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը դեռ չի հստակեցրել իր դիրքորոշումը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին իր թեկնածուների մասնակցության հարցում, սակայն առաջիկայում կքննարկի այդ հարցը և հանրությանը կներկայացնի, թե ինչ որոշում է կայացվել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Նա նշել է, որ «Հայաստանի տարբեր համայնքներում մենք ունենք տեսադաշտում անդամների, որոնք կարող են մասնակցել ՏԻՄ ընտրություններին, սկսած Ավագանուց, վերջացրած համայնքների ղեկավարներով»:

Սաֆարյանն անդրադարձել է նաև իր մասնակցությանը ընտրություններին մեծամասնական ընտրակարգով թիվ 1 ընտրատարածքում, քանի որ այդ տարածքից ընտրված Ռուբեն Հայրապետյանը վայր է դրել իր մանդատը: Ինչ վերաբերում է լրագրողների հարցին նրա արձագանքի մասին, եթե այլ քաղաքական ուժեր սատարեն նրա թեկնածությանը, ապա Սաֆարյանը նշել է, որ պատճառ չի տեսնում, թե ինչու պետք է հրաժարվի, սակայն իր համար ամենակարևորը ընտրողների աջակցությունն է: