AM
24 Հուլիս 2012 - 14:03 AMT

Աշնանը Հայաստանը կդառնա երրորդ երկիրը, որը կվավերացնի ԱՊՀ շրջանակներում ԱԱԳ մասին պայմանագիրը

Աշնանը Հայաստանը կդառնա երրորդ երկիրը, որը կվավերացնի ԱՊՀ շրջանակներում Ազատ առևտրի մասին (ԱԱԳ) պայմանագիրը, որն արդեն վավերացրել են Ռուսաստանն ու Բելառուսը: Այդ մասին համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել են ՌԴ Պտեդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկիննն ու ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը: «Այսօր գոհունակությամբ իմացա, որ ՀՀ իշխանությունները մշակել են ԱՊՀ շրջանակներում Ազատ առևտրի մասին (ԱԱԳ) պայմանագրի հետ կապված փաստաթղթերը, և արդեն աշնանային նստաշրջանում ՀՀ ԱԺ-ն կվավերացնի պայմանագիրը»,-ասել է Նարիշկինը:

«Մենք հուսով ենք, որ Հայաստանը կդառնա այդ պայմանագիրը վավերացնող երրորդ երկիրը և այն ուժի մեջ կմտնի»,-ասել է ՌԴ Պետդումայի խոսնակը: