AM
25 July 2012 - 06:13 AMT

Մոսկվայում կնշվի դերասան և պոետ Վլադիմիր Վիսոցկու հիշատակի օրը

Այսօր Մոսկվայում կնշվի 32 տարի առաջ կյանքից հեռացած դերասան և պոետ Վլադիմիր Վիսոցկու հիշատակի օրը:

«Որոշում է կայացվել այս տարի համեստորեն նշել Հիշատակի այս օրը»,-ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին պատմել է Տագանկայում Վիսոցկու Պետական մշակութային կենտրոն-թանգարան փոխտնօրեն Գալինա Ուրվաչյովան:

Հուլիսի 24-ին Տագանկայում Վիսոցկու Պետական մշակութային կենտրոն-թանգարանում բացվել է վերջինիս նվիրված ցուցահանդես: Ցուցանմուշների թվում են հազվադեպ փաստաթղթեր, բանաստեղծությունների ինքնագրեր և կադրեր ֆիլմերից: