AM
25 Հուլիս 2012 - 05:44 AMT

«Ժողովուրդ». Արամ Սաֆարյանը փաստացի հեռացել է ԲՀԿ-ից և չի այցելում կուսակցության գրասենյակ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ իր տեղեկությունների` ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին քարտուղար Արամ Սաֆարյանն ԱԺ պատգամավոր չդառնալուց հետո աննկատ կերպով սառեցրել է իր հարաբերությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Ու թեև նա պաշտոնապես չի հայտարարել այդ մասին, բայց, ըստ էության, փաստացի հեռացել է ԲՀԿ-ից և նույնիսկ չի այցելում կուսակցության գրասենյակ: Թերթի հետ ունեցած զրույցում Սաֆարյանը չհաստատեց այդ տեղեկությունը, բայց ոչ էլ հերքեց: «Ես հարցազրույց չեմ տալիս մինչև սեպտեմբեր: Եվ որևէ հարցի պատասխանելու մտադրություն չունեմ: Ամառային արձակուրդ է, ես հանգստանում եմ»,-ասաց նա: