AM
25 Հուլիս 2012 - 05:58 AMT

«Հրապարակ». ԲՀԿ-ական փոխնախարարները մոտ օրերս ստիպված կլինեն լքել իրենց պաշտոնները

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ խորհրդարանական ընտրություններից հետո թեև կառավարությունը ձևավորվեց առանց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, գերատեսչություններում շարունակում են ղեկավարել ԲՀԿ-ական փոխնախարարներ, որոնք ազատման դիմում չեն գրել` հույս ունենալով, որ, անկախ քաղաքական փոփոխություններից, կշարունակեն պաշտոնավարել:

Թերթին հասած տեղեկություններով, այս հույսերը չեն արդարանա, և առաջիկա օրերին ԲՀԿ-ական փոխնախարարները ստիպված կլինեն լքել զբաղեցրած պաշտոնները: Թերևս ԲՀԿ-ականներին պաշտոնանկ անելուց հետո տեղեր կազատվեն սպասողական վիճակում գտնվող ՕԵԿ-ականների համար: