Բրիտանացի գրող Օսկար Ուայլդի լոնդոնյան բնակարանը, որտեղ նա ստեղծել է իր մի շարք հայտնի ստեղծագործությունները, վաճառքի է հանվել: Թայթ սթրիթում տեղակայված շինության առաջին հարկի տարածքը գնահատվում է 2 մլն դոլար:
XIX երկրորդ կեսին կարմիր աղյուսից կառուցված տան պատին, Օսկար Ուայլդի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ տեղադրվել է կապույտ կլոր հուշաքար, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: