AM
25 July 2012 - 13:44 AMT

Սրվում է իրավիճակը Հալեպի հայաբնակ թաղամասերում

Կատաղի մարտեր են ընթանում սիրիական Հալեպի հարավային արվարձանում: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, կառավարական զորքերը գրոհում են «Սիրիայի ազատ բանակի» հենակետերը Բուստան էլ Կասր շրջանում՝ ուղղաթիռների ու հրետանու կիրառմամբ:

Առավոտյան գորհայինների ջոկատը զինված հարձակում է գործել Ջամիլիայի քաղաքաի կենտրոնում: Սիրիական զինված ուժերի ինքնաթիռները թռիչքներ են կատարում քաղաքի վրա ցածր բարձրության վրա:

Աճում է լարվածությունը Հալեպի կենտրոնում ու արևմուտքում, որտեղ բնակվում է տեղի բուրժուազիան և քրիստոնյաները, այդ թվում հայ համայնքը:

Ըստ ոչ պաշտոնական տվյալների, սիրիական հրամանատարությունը Հալեպ է տեղափոխում զորքերը հարևան գավառներից: Հալեպի արվարձանում բանակի կազմավորումները գրոհում են առանցքային Էլ Բաբ քաղաքը, որը ապստամբների ձեռքում է: