AM
27 July 2012 - 09:53 AMT

Ծաղկաձորում բացվելու է Լեոնիդ Ենգիբարյանի արձանը

Օգոստոսի 13-ին Ծաղկաձորի կենտրոնական հրապարակում բացվելու է Լեոնիդ Ենգիբարյանի արձանը: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը: Նրա խոսքով արձանի բացման ժամանակ տեղի է ունենալու մեծ ֆլեշ-մոբ, որտեղ թատրոնի և վարպետության դասընթացների մասնակիցները միասին կանեն մեծ աճպարարի և ծաղրածուի ամենահայտնի շարժումը:

Արձանի հեղինակը Դավիթ Մինասյանն է, իսկ տեղադրման գաղափարը Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանինն է:

Բացումը տեղի է ունենալու Ենգիբարյանին նվիրված մնջախաղի միջազգային փառատոնի կապակցությամբ:

Գեղարվեստական ղեկավարն ուրախությամբ ասաց, որ դա լավ նշան է, և ցույց է տալիս, որ փառատոնը միշտ անցկացվելու է Ծաղկաձորում: