AM
13 March 2003 - 17:38 AMT

ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ԱՊՀ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ԱՊՀ մասնակից պետությունների սահմանների պաշպանության միասնական համակարգի ստեղծման մասին որոշում է կայացվել երեկ Համագործակցության երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստում: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, հանդիպման մասնակիցները պայմանավորվել են նաեւ Աֆղանստանի հետ սահմանակից ԱՊՀ պետությունների սահմանում վերահսկողությունն ուժեղացնելու մասին` այնտեղից թմրանյութերի եւ զենքի ներթափանցումը կանխելու համար: Ելույթ ունենալով նիստում` Խորհրդի նախագահ, Ռուսաստանի դաշնային սահմանապահ ծառայության նախկին տնօրեն Կոնստանտին Տոցկին կարծիք է հայտնել,որ Իրաքում հնարավոր պատերազմը կարող է բացասաբար անդրադառնալ ԱՊՀ հարավային սահմանների անվտանգության վրա: