Շուրջ 160 պատանի 9 երկրներից կմասնակցեն «Արի տուն» ծրագրի այս տարվա 6-րդ փուլին: Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի բացումը, որին մասնակցում են սփյուքահայ պատանիներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Հոլանդիայից, ՌԴ-ից, Սիրիայից և այլ երկրներից:
Բացմանը ողջույնի խոսքով ներկաներին դիմեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ինչից հետո մասնակիցներիցը պատմեցին, թե ինչպես են որոշել մասնակցել ծրագրին և կիսվեցին Հայաստանից ստացած տպավորություններով:
Ծրագրի մասնակիցները 10 օր կապրեն իրենց հյուրընկալած ընտանիքներում, կայցելեն Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ, կմասնակցեն տարբեր համերգների և միջոցառումների:
Ծրագրի վերջին 4 օրը մասնակիցները կանցկացնեն Աղավնաձորի ճամբարում:






