AM
13 March 2003 - 14:44 AMT

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասնեվսկին: Լեհաստանի ղեկավարը համոզվածություն է հայտնել, որ նախագահի պաշտոնում Ռ.Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանը կամրապնդի տնտեսական զարգացման դրական միտումները: Ռոբերտ Քոչարյանին շնորհավորել է նաեւ Ճապոնիայի վարչապետ Ձյունիչիրո Կոիձումին: Նա հույս է հայտնել, որ «հայ-ճապոնական նպաստավոր հարաբերությունները հետագայում եւս կզարգանան»: