Հայաստանում Սիրիայի դեսպանատունը պաշտոնապես տեղեկացրել է, որ Հայաստանում Սիրիայի դեսպանության հյուպատոսական հարցերով խորհրդական Մուհամմադ Հոսամ Հաֆեզին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտնել ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:
Ավելի վաղ մամուլում հաղորդագրություն էր տարածվել, որ սիրիացի դիվանագետը անցել է ընդդիմության կողմը: Այն ժամանակ Տիգրան Բալայանն ասել էր. «ՀՀ ԱԳՆ-ն այժմ սիրիացի դիվանագետին վերաբերող ոչ մի նոտա չի ստացել»:






