AM
1 Օգոստոս 2012 - 09:38 AMT

Երևան-Հալեպ-Երևան լրացուցիչ չվերթը չի կայացել

«Արմավիա» ընկերության լրատվական ծառայությունից տեղեկացնում են , որ այսօր նախատեսվող Երևան-Հալեպ-Երևան լրացուցիչ չվերթը չի կայացել ուղևորների բացակայության պատճառով: Ընկերությունից փոխանցում են, որ ազգային ավիափոխադրողը պատրաստ է լրացուցիչ չվերթը անմիջապես իրականացնել ուղևորների առկայության դեպքում: