AM
1 Օգոստոս 2012 - 12:52 AMT

Հայաստանի, ԼՂՀ-ի և Սփյուռքի անհատ կատարողները ելույթ կունենան Գյումրիում

Օգոստոսի 2-ին Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի անհատ կատարողների օրերի շրջանակում, տեղի կունենա համերգ, որին կմասնակցեն Սփյուռքի, Հայաստանի Հանրապետության և Արցախի անհատ կատարողները:

Ելույթ կունենան «Վարդեվանյան» պարի ակադեմիան (Գյումրի), Կարինե Դռնոյանը (Բելառուս, Մինսկ), Սիրանուշ Մինասյանը (Ուկրաինա, Օդեսա), Ռուբեն Նակիպ Սաատը (Եգիպտոս, Կահիրե), Ռենատո Երվանտ Ռիկարդո Ժուոնը (Բրազիլիա, Սան Պաուլո), Ռեգինա և Քրիստինե Մեհրաբովաները, Արամ Մեյրաբովը, Հենրիխ Պետրոսյանը (Վրաստան, Թբիլիսի), Լյուբա Թադևոսյանը, Սեդրակ Պապիկյանը (ՌԴ, Մոսկվա), Սար Սարգսյանը (Արցախ, Հադրութ). Աշոտ Խաչատրյանը (Ավստրալիա, Սիդնեյ), Հայաստան Իսպիրյանը (Վրաստան, Նինոցմինդա), Նարա Նոյանը (Բելգիա, Բրյուսել), Մարթեն Յորգանցը (Ֆրանսիա, Փարիզ), «Աստղիկներ» համույթը և այլոք, հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: