Ամերիկացի հայտնի երգիչ և դերասան Ֆրենկ Սինատրային նախկինում պատկանող նյույորքյան բնակարանը հաջորդ շաբաթ վաճառքի կհանվի 7.7 մլն դոլարով, չորեքշաբթի գրում է ամերիկյան New York Post պարբերականը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Բնակարանը տեղակայված է Նյու Յորքի կենտրոնում` Մանհեթենի երկնաքերերից մեկում: Սինատրան այն ձեռք է բերել 1957թ, երբ ամուսնալուծվել է իր երկրորդ կնոջից` Ավա Գարդներից: