AM
2 Օգոստոս 2012 - 06:21 AMT

«Հրապարակ». Վանո Սիրադեղյանը մահացել է

«Հրապարակ» օրաթերթը, վկայակոչելով Վանո Սիրադեղյանի հետ մտերիմ եղած մի մտավորականի, գրում է, որ Հայաստանի նախկին ՆԳ նախարարը մի քանի ամիս առաջ մահացել է: Թերթը գրում է. «Հայտնի մտավորականներից մեկը, ով ժամանակին շատ մտերիմ էր Վանո Սիրադեղյանի հետ, մեզ հայտնեց, որ ամիսներ առաջ Վանո Սիրադեղյանը ծանր հիվանդությունից հետո արտերկրում մահացել է, սակայն այս փաստը`ինչ-ինչ նկատառումներից ելնելով, գաղտնի է պահվում: Նա պնդում է, որ հայտնի գործչի վերադարձի հետ կապված ֆեսյբուքյան ստորագրահավաքի եւ շարժման վերաբերյալ նրա ու ընտանիքի լռությունը հենց դրանով է պայմանավորված»: Միաժամանակ, թերթը չի բացառում, որ մտավորականի հայտնած տեղեկությունը կարող է ճիշտ չլինել:

«Եթե այնուամենայնիվ այս տեղեկությունը ճշմարիտ չէ (հուսանք), ապա շուտով նրա ողջ առողջության մասին ապացույցներ կներկայացվեն հանրությանը, եւ կամ ինքը որեւէ կերպ կարձագանքի», – գրում է «Հրապարակը»: