AM
2 Օգոստոս 2012 - 06:47 AMT

«Ժամանակ». ՊՆ-ում կադրային ջարդ է

«Ժամանակի» տեղեկություններով, ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբում կադրային ջարդ է կատարվել: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կարգադրությամբ առժամանակ կասեցվել է հանրապետության զինկոմ Սերգեյ Չալյանի գործունեությունը:

Թերթի տեղեկություններով, նրանից բացի, աշխատանքից ազատվել են նաև Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վալերի Գրիգորյանը և ՊՆ կազմհավաքային վարչության պետ Առաքել Մարտիկյանը:

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է տեղեկությունները. «Հենց պաշտոնապես նման հրաման եղավ, մենք ձեզ կտեղեկացնենք»,- ասել է նա: