Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» անսամբլը (գեղարվեստական ղեկավար` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Գևորգյան) մասնակցում է Ֆրանսիայում, Իսպանիայում և Բելգիայում անցկացվող ժողովրդական պարերի փառատոներիn: Համույթը 35 օր շարունակ 25 մենահամերգով հանդես է գալիս Ֆրանսիայի և Իսանիայի մի շարք քաղաքներում:
Կարեն Գևորգյանի խոսքով` համույթի ելույթներին ներկա է օտարերկրացի հազարավոր հանդիսատես. ելույթներին արձագանքել են ֆրանսիական մի շարք լրատվամիջոցներ: Նրանք բարձր են գնահատել հայկական մշակույթը` շեշտելով, որ «մի քանի տասնյակ հոգով պարի լեզվով պատմում են Շառլ Ազնավուրի երկրի պատմությունը»: Համերգներն անցնում են հոտնկայս ծափահարություններով, կարելի է ասել` հանդիսատեսը թույլ չի տալիս, որ արտիստները բեմից հեռանան: Մրցանակային տեղեր չկան, յուրաքանչյուր երկիր ներկայացնում է իր մշակույթը»,- նշում է Կարեն Գևորգյանը:
«Բերդը» ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Եվրոպայում կլինի մինչև օգոստոսի 27-ը:






