Օգոստոսի 2-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը հյուրընկալեց Պոլսի «Վարդանանց» երգչախմբի անդամներին: Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, երգչախումբը Հայաստան է ժամանել «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Խմբերգային արվեստի օրերին» մասնակցելու համար:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով ներկաներին, հորդորեց «ճանաչել և ճանաչելով` ավելի սիրել Հայրենիքը»` նկատի ունենալով, որ երգչախմբի որոշ անդամներ առաջին անգամ են Հայաստանում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Մերձավոր Արևելքի հայկական համայնքների խնդիրներին, իսկ ավարտին հյուրերը դիտեցին «ՀՀ սփյուռքի նախարարությունը 3 տարեկան է» ֆիլմը:
Հանդիպմանը ներկա էին Պոլսո Հայոց Պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, կրոնական ժողովի ատենապետ ՏերԹաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանը, Սեդրակ սարկավագ Տավութհանը, «Մարմարա» թերթի փոխխմբագրապետ Մաքրուհի Հակոբյանը, երգչախմբի վարիչ ԱտրուշանՀալաջյանը և երգչախմբի անդամներ:






