«Լատվիական Յուրմալա քաղաքաում ընթացող «Նոր ալիք» երիտասարդ կատարողների մրցույթը հսկայական փորձ տվեց և փոխեց իմ մոտեցումները դեպի լավը», -այսօրվա մամուլի ասուլիսի ժամակ ասաց Հայաստանի մասնակից Սուրեն Առուստամյանը: Նրա խոսքով` մրցույթն անցավ բուռն և դրական լիցքերով: Երգիչը խոստովանեց , որ մրցույթի կազմակերպիչները փոխել են իր երգերից ոչ թե մեկը, այլ երկուսը: Անփոփոխ էր մնացել միայն Էրիկ Քլեփթոնի «Change the World» երգը: Մրցութային երկրորդ օրը նա պետք է կատարեր «Ով սիրուն, սիրուն» երգը, երրրորդ օրը իր գրած ստեղծագործությունը, սակայն կատարեց Անդրեի և Բրենդոն Սթոունի երգերը: Առուստամյանը նշեց, որ մրցույթը շատ անկանխատեսելի է, և սպասելիքը կարող է լինել մեկը , արդյունքը ` լրիվ այլ բան : Սուրենը մրցույթի ֆավորիտ համարել է Ուկրաինայի ներկայացուցչին, բայց նա զբաղեցրել է միայ երրորդ տեղը:
Երգիչը չխոսեց իր ապագա պլանների մասին, բայց ասաց, որ առաջիկայում համերգներով հանդես կգա Հայաստանում:






