AM
3 Օգոստոս 2012 - 11:04 AMT

Արփինե Հովհաննիսյանը հերքում է ԱԺ-ի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվելու մասին լուրերը

«Հրապարակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել էր, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է աշխատակազմի ղեկավար նշանակել ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Արփինե Հովհաննիսյանին, ով նախքան պատգամավոր դառնալը Աբրահամյանի իրավական գծով խորհրդականն էր: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Արփինե Հովհաննիսյանը հերքեց լուրերը և ասաց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: