Աշխարհահռչակ կատարող և երաժիշտ Սթիվի Ուանդերը ամուսնալուծվում է կնոջից, ում հետ ապրել է 11 տարի: Պատճառը ամուսինների միջև «անհաղթահարելի տարաձայնություններն» են: Համապատասխան դիմումն ուրբաթ օրը ուղղվել է Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարանի դիտարկմանը, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Երաժիշտը դիզայներ Կաի Միլարդ Մորիսի հետ ամուսնացել է 2001թ. սեպտեմբերի 1-ին: Նրանք առանձին են ապրում 2009 թվականից, նշվում է ամուսնալուծության դիմումում, որի կրկնօրինակը իր կայքում տեղադրել է «Թի-էմ-զի» ինտերնետ-հրատարակությունը: Զույգն ունի 7 և 10 տարեկան երկու որդի:
62-ամյա Ուանդերը համաձայն է Կաիին ալիմենտ վճարել ինչպես նրա ապրելու, այնպես էլ երեխաների դաստիարակության համար: Ամուսնության խզման մասին դիմումը լեգենդար կույր երգիչն ամրագրել է ոչ թե ստորագրությամբ, այլ իր երկու մատների մատնահետքերով: