50 տարի առաջ` 1962թ օգոստոսի 5-ին, մահացել է ամերիկյան դերասանուհի Մերիլին Մոնրոն: Ըստ պաշտոնական վարկածի, նրա մահվան պատճառն ինքնասպանությունն է:
Ամերիկյան կինոդերասանուհի Մերիլին Մոնրոն ծնվել է 1926թ հունիսի ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում:
1946թ նա առաջին գործարքն է ստորագրել 20th Century Fox կինոընկերության հետ: Կինոյում նրա առաջին աշխատանքներից են «Սկանդալային միսս Պիլգրիմը», «Վտանգավոր տարիներ» և այլն: 20th Century Fox կինոընեկորությունը նրա հետ գործարքը չի երկարացրել:
Դերասանուհին նկարահանվել է 33 ֆիլմերում, նրա մասին գրվել են բազմաթիվ գրքեր, նկարահանվել են ֆիլմեր: «Ջազում միայն աղջիկներն են» ֆիլմի դերի համար Մոնրոն «Ոսկե գլոբուս» է ստացել` կատագերգությունում կամ մյուզիքլում լավագույն կանացի դերի համար: