AM
5 August 2012 - 14:07 AMT

Աֆղանստանի Ազգային թանգարանին են վերադարձվել 850 գողացված ցուցանմուշներ

Աֆղանստանի Ազգային թանգարանին օգոստոսի 5-ին վերադարձվել են 850 ցուցանմուշներ, որոնք գողացվել են 1990-2001թթ քաղաքացիական պատերազմի ընթացքում: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, գողացված ցուցանմուշները վերադարձվել են Բրիտանական թանգարանի օգնությամբ:

Գողացված ցուցանմուշները, որպես մաքսանենգ ապրանքներ, տարվել են Մեծ Բրիտանիա:

Քաղաքացիական պատերազմի տարիների Աֆղանստանի Ազգային թանգարանը զրկվել է իր ցուցանմուշների 70 տոկոսից: