Տվյալ պահին Սիրիայում իշխանությունների և ընդդիմության միջև հակամարտության զարգացման հարցում կարելի է միայն վստահ լինել նրանում, որ դրա արդյունքում կստեղծվի քրդական ինքնավարություն: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Հայ դատի» հայկական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Քրդական ինքնավարությունն արդեն փաստացի իրականություն եմ համարում, ով էլ անցնի իշխանության գլուխ, նույնիսկ եթե մնան ներկա իշխանությունները: Դա փաստ է, և կարծում եմ` փոփոխության հավանականությունը փոքր է»,- հայտարարել է նա:
Դրա հետ կապված նրա նշել է, որ Թուրքիան խիստ մտահոգված է իր սահմանների մոտ նոր քրդական ինքնավարության ստեղծման հեռանկարով: «Թուրքիայի մտահոգության գլխավոր առարկան Սիրիայի քաղաքական ապագան է, իսկ հիմա նաև անկանխատեսելի, անսպասելի «քրդական գարունը»,- ասել է նա:
Մանոյանի կարծիքով, քրդական խնդրով անհանգստացած լինելը կարող է դրդել Թուրքիային անհավասարակշիռ քայլերի, եթե իրականացվեն վարչապետ Էրդողանի բոլոր սպառնալիքները:
Թուրքիայի վերաբերյալ Մանոյանը նաև նշել է, որ Անկարան ցանկանում է Սիրիայում խաղալ «առաջին ջութակի» դեր, ինչպես Եգիպտոսում և Լիբիայում «արաբական գարնան» ժամանակ, որտեղ սակայն դա նրան չհաջողվեց: Նրա խոսքով, Սիրիայում Թուրքիան խաղում է կարևոր և ազդեցիկ դեր, «բայց չի կարելի ասել, որ գլխավոր»:
Միաժամանակ նա հավելել է, որ Սիրիայի իրադարձությունների վերաբերյալ չի կարելի ասել, որ դրանցում ինչ-որ մեկը գլխավոր դեր է խաղում:






