AM
6 Օգոստոս 2012 - 10:57 AMT

Երևանում տեղի կունենա «Վարդանանց» երգչախմբի համերգը

Օգոստոսի 7-ին` ժամը 19:00, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի կունենա Թուրքիայի «Վարդանանց» երգչախմբի համերգը: Ինչպես հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը, համերգը կանցկացվի «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի խմբերգային արվեստի օրերի շրջանակներում: