AM
6 August 2012 - 13:51 AMT

Ամերիկյան երգչուհի Լեդի Գագայի նոր ալբոմը կկոչվի Artpop

Ամերիկացի երգչուի Լեդի Գագան Twitter-ում իր միկրոբլոգում հաստատել է, որ նոր ձայնասկավառակը, որի թողարկումը սպասվում է 2013-ի սկզբին, կկոչվի Artpop, հաղորդում է Digitalspy կայքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ երգչուհին Twitter-ում տեղադրել է նոր դաջվածքի լուսանկարը` Artpop գրությունն իր նախաբազկին: Լուսանկարի մեկնաբանությունը հետևյալն էր. «Նոր ալբոմ, նոր թանաք»: Դրանից հետո ԶԼՄ-ներում ենթադրություն է հայտնվել, որ Լեդի Գագայի նոր ձայնասկավառակը կկոչվի հենց այդպես:

Երգչուհին հաստատել է այդ ենթադրությունները. «Երբ դուք գրում եք իմ նոր ալբոմի` Artpop նախագծի մասին, նշեք այդ վերնագիրը»,- գրել է Գագան իր միկրոբլոգում: