Սցենարիստ, արվեստի վաստակավոր գործիչ Վալենտին Չենիխը հեռացել է կյանքից 78 տարեկան հասակում: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են սցենարիստի մերձակա շրջապատից:
Գործակալության թղթակցի խոսքով, Չերնիխի Հրաժեշտի և թաղման վայրերն առայժմ չեն որոշվել. դա պարզ կլինի կամ երկուշաբթի երեկոյան, կամ երեքշաբթի առավոտյան:
Չերնիխի ամենահայտնի աշխատանքը «Մոսկվան արցունքների չի հավատում» ֆիլմն է: