2012 թ. հոկտեմբերի 10-14-ը Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում կանցկացվի գրքի միջազգային 64-րդ տոնավաճառը, որին իրենց մասնակցությունը կբերեն աշխարհի 100 երկրի շուրջ 7000 ցուցադրող կազմակերպություններ: Այս մասին հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարությունը:
Կայքում նշվում է, որ ցուցահանդեսին կարող են մասնակցել գրական գործակալներ, գրողներ, գրականագետներ, գրաքննադատներ:
Այս առիթով նախարարությունում ընդունվում են պաշտոնական պատվիրակությանն անդամագրվելու և մասնակցության հայտեր: