Պրոմեթեյ բանկը, կարևորելով ազգային միասնականության դերը հասարակական կյանքում և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում, ֆինանսավորել է բարեգործական չվերթեր՝ սիրիահայ երեխաների ամառային հանգիստը Հայաստանում կազմակերպելու նպատակով:
ՀՀ սփյուռքի նախարարության «Արի Տուն» ծրագրի շրջանակներում երիտասարդները հայրենիքում կայցելեն պատմամշակութային և տեսարժան վայրեր, կծանոթանան հայկական դարավոր արժեքներին և կվայելեն իրենց հանգիստը ամառային ճամբարներում, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:
Բարեգործական չվերթերը կիրականացվեն Երևան-Դամասկոս-Երևան ուղղությամբ օգոստոսի 9-ին և 23-ին:






