AM
7 August 2012 - 13:09 AMT

Միկի Ռուրկը կխաղա «Մեղքերի քաղաք» սիքվելում

Ռոբերտ Ռոդրիգեսի քրեական թրիլլերը` «Մեղքերի քաղաք»-ը, հիմնված Ֆրենք Միլերի գրաֆիկական վեպի վրա, Միկի Ռուրկի համար դարձել է վերադարձ մեծ կինո: Ռոդրիգեսը և սիքվելի պրոդյուսեր Ալեքսանդր Ռոդնյանսկին ստիպված չեն եղել երկար համոզել Ռուրկին ևս մեկ անգամ խաղալ դաժան և միևնույն ժամանակ սենտիմենտալ հսկա Մարվի դերը:

Լուրեր են պտտվում, որ ֆիլմի ռեժիսորը հույս ունի նախագծի մեջ ներգրավել Անջելինա Ջոլիին և հենց այդ պատճառով առայժմ չի նշում նկարահանումների ամսաթիվը:

«Մեղքերի քաղաք 2» ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2013-ի աշնանը: