AM
7 August 2012 - 13:27 AMT

Քոբուլեթիում հայ ամուսինները մահացել են ավտովթարում բժիշկների ուշացման պատճառով

Քոբուլեթիում շտապ օգնության ջոկատի ուշացման պատճառով ավտովթարում տուժած հայ ամուսիններ Աիդա Ղարիբյանը և Սեյրան Այվազյանը մահացել են: Այդ մասին հաղորդում է «Թբիլիսյան շաբաթը»:

Քոբուլեթիի շտապ օգնության ծառայությունից հայտնել են, որ տուժածներին չի հաջողվել փրկել:

Ծառայությունում նաև նշել են, որ որ ճանապարհների ծանրաբեռնվածության պատճառով բժիշկներն ուշացել են 15-20 րոպե:

«Շրջանի գլխավոր բժիշկ Նանա Վերուլիձեն հայտարարությամբ դիմել է առողջապահության նախարարությունը, որպեսզի հատկացվեն լրացուցիչ մեքենաներ, բայց առայժմ ապարդյուն»,- նշել են ծառայությունից:

Աղմաշենեբելի փողոցում տեղի ունեցած ՃՏՊ արդյունքում տուժել են զբոսաշրջիկներ` ամուսնական զույգ Հայաստանից, շտապ օգնության ջոկատը ժամանել է միայն մեկ ժամ անց: