Օգոստոսի 10-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունենալու սփյուռքահայ գրող Զարեհ Մելքոնյանի «Կյանքով և մասամբ նորին» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Գրքի խմբագիրն է ամերիկաբնակ գրող-բանասեր Մարո Մադոյան-Ալաջաջյանը:
Գրական-երաժշտական երեկոյի ընթացքում կներկայացվեն գրողի ստեղծագործությունները, որոնք նա գրել է կյանքի տարբեր ժամանակաշրջաններում:
Գիրքը նվիրվելու է Հայաստանի Հանրապետության 20-ամյակին:






